Հասարակության և ընդդիմության միջև չկան կապող թելեր․ եթե անգամ կան, ապա խամաճիկների են հիշեցնում


07:50 , 11 նոյեմբեր, 2017

Ուսանողական ցանկացած պոռթկում պիտի նորմալ ընդունվի բոլորի կողմից, հատկապես երբ հարցը բանակին է վերաբերում: Նորմալ է նաև այն փաստը, որ ուսանողների և փորձառու քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ քաղաքական գործիչների հարցադրումներն ու պատասխաններն էլ ավելի հստակ, կշռադատված և կոնկրետ պետք է լինեն: Բայց ցավալի է այն, որ կրկին հասարակությունը չունեցավ այն ընդդիմադիր դաշտի օգնությունը, որը հարցն ավելի իրավական դաշտ տանելու, մարդանց ներհոսքն ու ապագա այս փոռթկումները ամբոխի չվերածելու ճանապարհներ պիտի ցույց տար: Ցավալի է, երբ ընդդիմության շրջանակներում այս փոռթկումը չեն ցանկանում ճիշտ ուղղությամբ տանել՝ եթե սխալ է, իրազեկել, եթե ոչ, ապա օգնելով հարցը տաքարյունությունից տանել ավելի իրավական մակարդակի բարձրացման: 5, 10, 18, 25, 35, 45, 55, 60 և 70 տարեկան մարդկանց բարձրացրած հարցերն ստանում են տարբեր լուծումներ, և 18 տարեկանից բարձր տարիքի մարդը, հատկապես տղամարդը, պետք է հարցը բարձրացնելուց առաջ հստակ գիտակցի այդ հարցի կշիռը, գնահատի ռիսկերը և հետագա անելիքների մասով իր վրա պատասխանատվություն կրի իր իսկ բարձրացրած հարցերի լուծումները ստանալու և չստանալու դեպքում: Բայց 18 տարեկան տղաների կողքին պիտի կանգնի հասարակության լայն շերտը (հատկապես քաղաքական դաշտի, այս դեպքում, օրինակ, ընդդիմական դաշտի ներկայացուցիչները), և միասին պետք է պետությանն օգնեն, որպեսզի բոլոր հարցերին խելամիտ լուծում տրվի:

ՀԳ. Երկարատև դասադուլների արդյունքում, եթե չկա կոնկրետ հարցադրումների փաթեթ և չկա ոչ տաքարյուն մարդկանցից բաղկացած աշխատանքային խումբ, ապա, միանշանակ, պիտի շուտով խառնվի ոստիկանությունը, իսկ ոստիկանությունն, իհարկե, երբեմն հասարակությունը ոչ թե սիրելու, այլ կարգի հրավիրելու գործառույթ ունի: