Ի՞նչ կլիներ, եթե ներկայիս էթնիկ ադրբեջանցիների նախնիները մնային Իրանի կազմում


23:04 , 10 նոյեմբեր, 2017

Չնայած պատմությունը թեականություն չի սիրում, բայց բազմիցս ասել եմ, որ եթե ներկայիս էթնիկ ադրբեջանցիների նախնիները մնային Իրանի կազմում, այսօր կլինեին այդ երկրի հայրենասերներ և բարեկամական հարաբերություններ կպահպանեին հայերիս հետ:

Որպես ասվածի ապացույց Շուշիի նշանավոր Փանահ խանի ժառանգ՝ Աբաս Միրզայի օրոք Իրանի տարածքում բնակություն հաստատած նախկինում Արցախում իշխած Ջավանշիրների խանական տոհմից սերող և այժմ Թավրիզի համալսարանում աշխատող մեր պատմաբան գործընկերոջ այսօրվա այցն էր ԵՊՀ իրանագիտության ամբիոն:

Պատմությունը զարմանալի ելևէջներ ունի՝ Փանահ խանի իրեն Իրանի հայրենասեր համարող և հայերիս հանդեպ, ինչպես գրեթե բոլոր իրանցիները, չափազանց բարեկամաբար տրամադրված շառավիղը նվաստիցս խնդրում էր աջակցություն իր գիտական աշխատանքում անպայմանորեն հայկական սկզբնաղբյուրները լայնորեն ընդգրկելու գործում: