Պենտագոնը տիեզերքում կկռվի


17:26 , 10 նոյեմբեր, 2017

Տիեզերքն ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար վերածվում է մարտական գործողություններ վարելու տարածքի: Այս մասին հինգշաբթի՝ Պենտագոնում մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի նախարար և ղեկավար Հեզեր Ուիլսոնը և գեներալ Դևիդ Գոլդֆինը:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի մարտունակությունը և տիեզերքում կռվելու տեխնիկական պատրաստականությունն ապահովելու համար 2018 ֆինանսական տարում Պենտագոնը ռազմաօդային և տիեզերական նախագծերի և ծրագրերի ֆինանսավորումը կավելացնի 20%-ով: