«2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիայի և փախստականների հանձնաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Կարելի է ենթադրել, թե այս լուրը ինչպիսի խուճապ է առաջացրել Բացվում՝ նկատի ունենալով Նաիրա Զոհրաբյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լարված հարաբերությունները: 2013թ. Բաքվում Եվրանեսթի գագաթնաժողովի ժամանակ Ալիևն իր ելույթում հայտարարել էր, որ դահլիճում նստած են հայ ֆաշիստները, ովքեր պղծել են իր պապի գերեզմանը, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավել էր, թե ֆաշիստը Դուք եք: Չի բացառվում, որ այս անգամ ևս հակաֆաշիստական պայքարը շարունակություն ստանա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: