Հռոմի պապը խնդրել է հոգևորականներին չլուսանկարել իրեն պատարագի ժամանակ


00:00 , 10 նոյեմբեր, 2017

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին վշտացրել է պատարագների ժամանակ բջջային հեռախոսների առատությունը, որոնց օգնությամբ ծխականներն ու հոգևորականները նկարահանում են արարողությունը։

«Ինձ համար շատ վշտալի է, երբ ես պատարագ եմ անցկացնում այստեղ՝ հրապարակում կամ բազիլիկայում, և տեսնում այդքան շատ վեր բարձրացրած հեռախոսներ, ընդ որում՝ ոչ միայն հավատացյալների ձեռքում, այլև քահանաների և եպիսկոպոսների մոտ»,- վրդովվել է հովվապետը։

Քահանայապետն ընդգծել է, որ պատարագը ներկայացում չէ, և կոչ արել սմարթֆոնի նման ձեռքից ցած չդնել Աստվածաշունչը։ Ֆրանցիսկոս պապն անձամբ պարբերաբար օգտվում է սոցցանցերից՝ հավատացյալների հետ շփվելու համար։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի թվիթերյան էջին բաժանորդագրված է 40 մլն մարդ։