Հայաստան-Բելառուս` 2:0. Մխիթարյանն ու Օզբիլիսը առաջ են մղում մեր հավաքականին


19:06 , 9 նոյեմբեր, 2017

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում է անցկացնում Բելառուսի ընտրանու հետ:

Մեր ընտրանին առաջին խաղակեսում երկու գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

41-րդ րոպեին հանդիպման մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Նշակետին մոտեցած Հենրիխ Մխիթարյանի երկու վրիպումից հետո վրա հասած Արաս Օզբիլիսը գնդակը կարողացավ ուղարկել մրցակցի դարպասը:

Րոպեներ անց Մխիթարյանը կարողացավ «ուղղել» իր սխալը` դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: