Նոյեմբերի 6-ին Սան Պաուլոյում տեղի է ունեցել «Միսս բում-բում 2017» մրցույթի եզրափակիչը, որում ընտրել են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույք ունեցողին։ Հաշվի առնելով քվեարկության արդյունքները՝ ժյուրին համարել է, որ հաղթող պետք է ճանաչվի Ռոզի Օլիվեյրան՝ Ամազոնաս նահանգից։ 28-ամյա աղջիկն աշխատում է որպես մոդել ու լրագրող, նրա կոնքերը 100 սանտիմետր են, ինչն օգնել է Ռոզիին 15.000 դոլար ստանալ ու պայմանագրեր կնքել լավագույն մոդելային գործակալությունների հետ։ Այս մրցույթին մասնակցում են աղջիկներ, ովքեր ոչ մի անգամ չեն դիմել պլաստիկ վիրահատության։