80 մլն եվրո վարկ՝ 15 տարի մարման ժամկետով. Հայաստանը նոր վարկ է վերցնում


13:40 , 9 նոյեմբեր, 2017
Aysor.am-ը գրում է.
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:
 
«Սա բյուջետային օժանդակության վարկ է, սա համահունչ է 2017 թվականի բյուջեի մասին օրենքում ամրագրված դեֆիցիտի  ֆինանսավորման բյուջետային օժանդակության ցուցանիշին, որը 220 միլիոն է, ինչի 40 միլիոնը ծածկվելու է այս բյուջետային օժանդակության վարկով», - նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
 
Նրա խոսքով՝ ընդհանուր 80 միլիոնը երկու տրանշից է բաղկացած՝ 40 միլիոնն այս տարի, մյուս 40 միլիոնը՝ 2018 թվականին:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ