Պուտինը և Թրամփը չեն հանդիպի. Թիլերսոնը հերքում է


13:30 , 9 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ որոշում չի կայացվել. հայտնում է Интерфакс-ը:

«Որևէ որոշում այդ հարցի վերաբերյալ չկա»,-ասել է նա:

 Թիլերսոնը նշել է, որ նման հանդիպում կկայանա, եթե երկու ղեկավարները քննարկելու բան ունենան:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նոյեմբերի 10-ին կկայանա Պուտին-Թրամփ հանդիպումը: