«Հրապարակ». Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ը կմիացվի նախագահականի «Հան­րային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին


09:50 , 9 նոյեմբեր, 2017

«Մենք ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ն առաջիկայում լուծար­վելու է, արդեն 46 աշխատակցի ծանուցումներ են ուղարկ­վել ՊՈԱԿ-ի վերակազմավորման պատճառով աշխատանքային պայմանագրի հնարավոր լուծ­ման մասին: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով ՊՈԱԿ-ը կմիացվի նախագահականի «Հան­րային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին: Դա կկատարվի մեկ ամսում, իսկ որոշման նախագծի ընդունման հիմնավորումն այն է, որ երկու ՊՈԱԿ-ների գործառույթները մասամբ համընկնում են, և այդպես կտնտեսվեն պետական բյուջեի միջոցները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: