ԵՊՀ-ն հերքում է. դասախոսներին չեն հրամայել հրապարակավ չարտահայտվել բանակին և տարկետմանը վերաբերող հարցերի շուրջ


23:30 , 8 նոյեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանից հերքում են, թե այօր ԲՈՒՀ-ում հրաման է արձակվել, որով արգելվում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին և տարկետման վերաբերող հարցերի շուրջ:

«Նման բան չկա, կտրականապես հերքում եմ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը։

Նշենք, որ նման գրառում Facebook-յան իր էջում արել է Յուլիա Անտոնյանը, ով ԵՊՀ աշխատակից է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։