Aysor.am-ը գրում է.
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին երեխային պատանդ վերցնելու գործով մեղադրյալ Արգամ Հովիկյանը կալանքի տակ է, գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության ներքո: Նրա փաստաբան Արսեն Սարգսյանը Aysor.am-ին ասաց, որ մինչ այժմ Հովիկյանը ցուցմունք չի տվել:
«Ի սկզբանե նա չէր էլ ցանկանում ցուցմունք տալ: Բայց ես գնացել, նրա հետ երկար զրուցել, խոսել եմ ու համոզել եմ, որ ճիշտը ցուցմունք տալն է: Ու նա համակերպվեց այդ մտքի հետ: Քննիչին այդ մասին տեղեկացրել ենք և մոտ օրերս սպասում ենք, որ իմ պաշտպանյալը ցուցմունք կտա», - ասաց փաստաբանը:
Սարգսյանը հակադարձում է հրապարակված այն տեղեկություններին, թե իր պաշտպանյալը թմրամոլ է, օգտագործում է ոգելից խմիչք:
«Իմ պաշտպանյալ թմրամոլ չէ, ինչպես գրել են, իր հետ զրույցից հասկացա, որ ոգելից խմիչքի հետ սեր չունի, դա օգտագործում է, ինչպես շատերը, բայց հարբեցող չէ: Այդ օրը հարբած վիճակում չի եղել», - գործով մեղադրյալին ներկայացրեց Արսեն Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ նշանակվել է փորձաքննություն, նրանից արյան նմուշառում են արել և արդյունքները կտան այդ հարցերի պատասխանները:
«Իմ պաշտպանյալը ինձ չէր խաբի: Ես ինչքան զրուցեցի, խելացի էր, հոգեկան խնդիր չնկատվեց, իմ շփումից կարող եմ հաստատ ասել, որ ինքը նման խնդիրներ չունի», - հավելեց փաստաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։