Թիկնապահը քաղցած Թրամփի համար չիզբուրգեր է բերել McDonald`s-ից


23:00 , 8 նոյեմբեր, 2017

Քիթ Շիլլերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր անվտանգության նախկին ղեկավարը, իր պետի համար ռոյալ չիզբուրգեր է բերել McDonald`s-ից։ Այս մասին գրում է Politico պարբերականը։ Նախկինում բազմիցս հաղորդվել էր այն մասին, որ ԱՄՆ ներկայիս առաջնորդը հանդիսանում է ֆասթֆուդի մեծ երկրպագու։

Պարբերականի հաղորդմամբ՝ երբ Սպիտակ տան խոհանոցում չեն կարողացել Թրամփի համար պատրաստել ցանկալի բուտերբրոդը՝ կետչուպի կրկնակի չափաբաժնով և առանց թթու վարունգի, Շիլլերը դրա հետևից գնացել է մոտակա McDonald`s։ Թիկնապահը չիզբուրգերի հետ նախագահի համար բերել է նաև խնձորով կարկանդակ։