Մառա Բաղդասարյանին տուգանել են 15 000 ռուբլիով առանց վարորդական իրավունքի վարելու համար


20:20 , 8 նոյեմբեր, 2017

Փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին տուգանել են 15 000 ռուբլիով: Mash հեռագրային-ալիքի հաղորդմամբ՝ պատճառը նրա վարելն է առանց վարորդական իրավունքի:

Մառան ՌԴ ՆԳՆ Պետավտոտեսչություն չի ներկայացել: Նա հիվանդացել է, ուստի նրա փոխարեն՝ նրա փաստաբանն է ներկայացել:

Բաղդասարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 6-ին:

Պետավտոտեսչության աշխատակիցներն արձանագրություն են կազմել «Ավտովարման իրավունք չունեցող վարորդի կողմից տրանսպորտային միջոցի վարում» հոդվածով։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին նրան դատապարտել էին 595 ժամ հարկադիր աշխատանքի՝ բազմաթիվ խախտումների համար։