Ղրղըզստանի նորընտիր նախագահը ԵԱՏՄ-ի համար մեծ հեռանկարներ է կանխատեսում


17:40 , 8 նոյեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Նոյեմբերի 24-ին Ղրղզստանի նախագահի պաշտոնը ստանձնող Սոորոնբայ Ժեենբեկովին  հուսով է որ Ղազախստանի հետ առկա խնդիրները ժամանակավոր են։ Այս մասին Ժեենբեկովին  նշել է «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ։

Սոորոնբայ Ժեենբեկովին ԵԱՏՄ-ի համար մեծ հեռանկարներ է կանխատեսում, իսկ Միության ներսում  առկա խոչընդոտները, ըստ վերջինիս, պետք  է վերացնել։

«Բացի այդ,  պաշտոնապես ձեռք բերված  բոլոր համաձայնությունները, պետք է ամբողջովին իրագործվեն։  Միայն նման պայմաններում Միությունը կհասնի ընդհանուր նպատակների և առաջադրանքների իրագործման»,-հավելել է վերջինս։

Անդրադառնալով Ղազախստանի հետ հարաբերություններին, որոնք վերջին ժամանակներում վատթարացել են, նորընտիր նախագահը նշել է, որ կողմերը այն կարգավորելու ուղղությամբ բանակցություններ են անցկացնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։