Այս սնկերի կիլոգրամը արժե 6000 եվրո, իսկ գները դեռ շարունակելու են աճել․ ահա այդ ամենի պատճառը


17:06 , 8 նոյեմբեր, 2017

Այս տարի Իտալիայում սպիտակ գետնասունկի գինը հասել է ռեկորդային գնի՝ 6000 եվրո 1 կիլոգրամի համար։ Այս թիվը ներկայացրել է մարդ, ով սահմանում է շուկայում  գները։ Այս գնի զգալի աճի պատճառը անոմալ եղանակային պայմաններն են այս տարի՝ երկար շոգ և անհավանական չոր եղանակ։ Իտալացի ֆերմերների ասոցիացիան նշել է, որ սնկերի գինը ռեկորդային է վերջին տարիների ընթացքում։ 2007 թվականին գետնասնկի կիլոգրամի արժեքը եղել է 4500 եվրո, իսկ 2012 թվականին 5000 եվրո։ Փորձագետները նշում են, որ հողը, որտեղ աճում և հասունանում են այս սնկերը, պետք է լինի սառը և խոնավ։ Իսկ վերջին ամիսներին այդպիսի եղանակ չի լինում։ Երկրի հյուսիսում չոր եղանակը շարունակում է անգամ այս աշնանը։ Որոշ շրջաններում անգամ անձրև չի եղել արդեն 4 ամիս շարունակ։ Վերջերս բացվել է սնկերի հավաքման եղանակը։ Ըստ հավաստի տեղեկատվության՝ դրան մասնակցում է 200000 մարդ։ Այդ հավաքողները համարվում են խանութների և ռեստորանների մատակարարները։ Այս ոլորտի շրջանառությունը գնահատվում է տարեկան մոտ կես միլիարդ եվրո: