Ջիգարխանյանի կնոջ ղեկավարման օրոք թատրոնից 80 մլն ռուբլի է անհետացել


16:00 , 8 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի թատրոնում շարունակվում են ֆինանսական ստուգումները. գրում  է Комсомольская правда-ն: Հիշեցնենք, որ ամուսնալուծվել պատրաստվող դերասանն ավելի վաղ իր կնոջը մեղադրել էր իրեն կողոպտելու մեջ:

Ջիգարխանյանի ընկերը, ով ցանկացել է անանուն մնալ, թերթին որոշ ուշագրավ մանրամասներ է պատմել թատրոնի մասին: Պարզվել է,  որ Ջիգարխանյանի թատրոնը երկար տարիներ ֆինանսավորել է հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը, ով գումարները է փոխանցել մոսկվայաբնակ գործարար, Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանի միջոցով:

Թերթը կապ է հաստատել նաև Սողոմոնյանի հետ: «Մեր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Վիտալինան ու նրա շրջապատը պատասխանատվության են ենթարկվելու: Այդ պատճառով էլ նա երկրից հեռացավ»,- ասել է գործարարը:

Դրանից բացի`  իրավապահ մարմիններում  աղբյուրը թերթին պատմել է, որ Ջիգարխանյանի կնոջ` Վիտալինայի ղեկավարման օրոք թատրոնից օֆշորներ է տարվել մոտ 80 մլն ռուբլի: