Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են արքայազներից մեկի սպանության մասին լուրը


13:30 , 8 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են արքայազներից մեկի՝ ոստիկանության կողմից ձերբակալվելու ժամանակ սպանվելու մասին լուրը. հայտնում է Газета.ру-ն:

Իշխանությունների հաղորդմամբ՝ 44-ամյա արքայազն աբդուլ Ազիզ բին Ֆահդը, որը, ինչպես նշել են տեղական լրատվամիջոցները, սպանվել է ձերբակալության ժամանակ դիմադրելու ընթացքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, «ողջ և առողջ է»:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել էր 4 գործող նախարար և 11 արքայազն: Նրանք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: