Ուկրաինան հնարավոր է խզի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները


12:40 , 8 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իվան Վինիկը ուղղումներ է մտցրել «Դոնբասի վերաինտեգրումը» օրենքի մեջ. հայտնում է Коммерсантъ-ը:

Նախաձեռնությունը նախատեսում է Կիևի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզում: Օրենքը կքննարկվի նոյեմբերի 16-ին: Սպասվում է, որ խորհրդարանականների մեծ մասը հավանության կարժանացնի այն, սակայն օրենքն ուժի մեջ կմտնի միայն երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանից հետո: