Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքով կանայք տավարի մսից պատրաստված լողազգեստներ են հագել


11:10 , 8 նոյեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Miss BumBum մրցույթի մասնակից կանայք, որտեղ որոշում են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքն ունեցող կնոջը, լուսանկարվել են հում մսից պատրաստված լողազգեստներով: Այս մասին հայտնել է Huffington Post-ը: Նկարահանումը տեւել է շուրջ ութ ժամ: Մասնակիցների հագած տավարի մսի միագումար քաշը կազմել է 50 կիլոգրամ:

Լուսանկարները զետեղված են մրցույթի հրավիրատոմսերի վրա: Կազմակերպիչները նշում են, որ տավարի մսից լողազգեստները լուսաբանում են «Կանայք պարզապես մսի կտոր չեն» պնդումը:

Miss BumBum մրցույթը Բրազիլիայում անցկացվում է յոթերորդ անգամ: Դրա պայմաններն արգելում են պլաստիկ վիրահատությունը հետույքի չափերի եւ տեսքի փոփոխման համար: