Հայտնի է «iPhone X»-ի իրական գինը


01:22 , 8 նոյեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է

«TechInsights» ընկերության մասնագետները հաշվել են «iPhone X»-ի բաղադրիչների գինը և հայտնել նորագույն սմարթֆոնի իրական գինը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:

Փորձագետների կարծիքով՝ մեկ սարքի արտադրությունը մասնագետների համար արժենում է մոտավորապես 357.5 դոլար: Այս գնի մեջ մտնում են «AMOLED» դիսփլեյի գինը՝ 65 դոլար, երկաթյա շրջանակով կորպուսի գինը՝ 36 դոլար և այլ մասեր:

Եթե հաշվենք, որ «iPhone X»-ի գինը ԱՄՆ-ի շուկայում սկսվում է 999 դոլարից, «Apple»-ի եկամուտը մեկ վաճառված սմարթֆոնից կազմում է առնվազն 64 տոկոս: «iPhone 8»-ի դեպքում, համեմատության համար նշենք, այդ ցուցանիշը կազմում է 59 տոկոս:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել փորձագետների եզրակացությունները: