Գիտության զարգացման համար սոցիալական պայքարը պետք է առաջին հերթին ուղղվեր ֆին. հատկացումները չկրճատելուն


00:22 , 8 նոյեմբեր, 2017

Իմ կարծիքով...

Որ տարեկետման հետ կապված ընթացիկ երիտասարդական շարժման մեջ պարզ, ավելի շատ զգացմունքային ու նաև խելացի երեխեք կան, դա հաստատ:

Որ բանակ չգնալու ու գիտություն զարգացնելու միջև երաշխավորված կորելյացիա չկա, դա էլ հաստատ:

Գիտության զարգացման համար սոցիալական պայքարը պետք է առաջին հերթին ուղղվեր ներկա բյուջեով այդ ոլորտի ֆին. հատկացումները չկրճատելուն և ոչ թե ներկա «Պաշտպանության մասին օրենքի» դեմ ներկայացվող փաստարկներով: Գիտության ֆինանսների կրճատման ժամանակ գիտության զարգացման համար մտահոգ որևէ մեկը կամ որևէ խումբ նման սոցիալական շարժում, կամ այլ գործողություններ չի նախաձեռնել ու իրականացրել:

Եվ վերջապես, որ էս «երեխեքին» կամ նրանց մի մասին կարող են տարբեր ստվերային ու նաև հստակ տեսանելի խմբեր փորձեն ներքաշել իրենց տիրույթ ու այլ խնդիրներ լուծել, դա էլ հաստատ: