Առաջիկա 5-6 տարվա ընթացքում արևային կայանների ծավալը կմոտեցվի շուրջ 1 ԳՎտ-ի. Հայկ Չոբանյան


19:30 , 7 նոյեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Հայաստանի արևն ու բնությունը մեծ առավելություն են արևային կայաններ ստեղծելու համար, Հայաստանում ամենամեծ՝ 1 ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացմանը լրագրողներին ասաց «Արփի Սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Արևային կայաններ կարող ենք ստեղծել շատ կարճ ժամանակում՝ մեկ ամիս ժամանակահատվածում։ Օրինակ, «Թալին-1» արևային կայանի ինժեներական աշխատանքներն իրականացվել են 20 օրվա ընթացքում», - նշեց Հ.Չոբանյանը՝ ընդգծելով, որ այս կայանի առանձնահատկություններից մեկն էլ միջազգային ամենաբարձր ստանդարտների ապահովումն է։

«Թալին-1» կայանի ներդրողները 4 հայաստանցի է, որոնցից մեկն էլ Հայկ Չոբանյանն է։

«Արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի, աշխարհում այն համարվում է էներգիայի ամենաէժան աղբյուրներից մեկը, Հայաստանում՝ առավել ևս, քանի որ ունենք արևային հզոր ռադիացիա և մեծ քանակությամբ արևային օրեր։ Հնարավորություններն անսահմանափակ են։ Մի քանի տարի հետո կունենանք այնպիսի լուծումներ, որ արդեն նպատակահարմար կլինի տեղադրել կուտակիչներ և արևային էներգիայից ստացված էներգիան օգտագործել նաև գիշերը։ Տարվա բոլոր եղանակներին կարող ենք էլեկտրաէներգիա ստանալ» ,- ասաց Հ. Չոբանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։