Ադրբեջանի ԶԼՄ-ները սկսել են հաշվարկել ՌԴ-ի պաշտոնյաների հայկական արյան չափաբաժինը. Լապշին


18:00 , 7 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է կատարել իր բլոգում, որում նշվում է, որ Ադրբեջանի ԶԼՄ-ները սկսել են հաշվարկել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայկական արյան չափաբաժինը եւ սկսել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից:

«Ընկերներ, հավատացեք, որ ինչպես եւ ձեզ մոտ, այնպես էլ ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում Ադրբեջանի մասին հիշատակումը: Բայց բաքվեցի իմ ընկերները մի հոդված են մատնացույց արել, որը բաց թողնել չի կարելի: Վրդովված լինելով այն հանգամանքով, որ ՌԴ-ն պաշտպանում էր իմ շահերը, երբ ես ապօրինի պահվում էի Բաքվում, Ադրբեջանի իշխանություններն իրենց ԶԼՄ-ների միջոցով սկսել է ցեխ շպրտել Ռուսաստանի ղեկավարության վրա: Սկզբում նրանք վիրավորում էին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, իսկ հիմա, ահա, հասել են Սերգեյ Լավրովին՝ անվանելով նրան «ռուսաստանյան հայկական արտգործնախարար»: Եվ այս մասին գրում է պաշտոնական Turan News-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։