Snoop Dogg-ը ցուցադրել է նոր ալբոմի սադրիչ շապիկը՝ Թրամփի դիակով


19:00 , 7 նոյեմբեր, 2017

Ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ն Instagram-ում հրապարակել է Make America Crip Again նոր ալբոմի շապիկի լուսանկարը։ Սադրիչ նկարում պատկերված է նախագահ Դոնալդ Թրամփը՝ դիակի տեսքով։

Լուսանկարում, որն ավելի ուշ ջնջվել է, պատկերված է ռեփերը, ով նայում է անկենդանի մարմնի վրա, որը ծածկված է ԱՄՆ դրոշով։

Ռեփերի խոսնակն ասել է, որ ալբոմը թողարկվել է այլ շապիկով։ Նոր լուսանկարում պատկերված է բեյսբոլի կապույտ գլխարկ՝«Make America Crip Again» գրությամբ («Կրկին դարձնենք Ամերիկան բանդիտական»)։

Ռեփերը նախագահին է նվիրել նաև ալբոմի գլխավոր թրեքը։

Картинки по запросу