Անհավանական համեղ խորովածի բաղադրատոմս՝ առանց մանղալի, առանց ածուխի, առանց բնության գիրկը գնալու


11:49 , 7 նոյեմբեր, 2017

Բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են ապակե տարայում խորոված պատրաստելու համար՝

  • խոզի միս (սթեյք) - 1 կգ
  • բեկոն - 250 գրամ,
  • կտրտած սոխ - 2-3 հատ,
  • ½ կիտրոնի հյութ,
  • 100 մլ ջուր,
  • աղ,
  • պղպեղ,
  • համեմ,
  • խորովածի համեմունքներ։

Պատրաստման եղանակը`

Լվանալ միսը և կտրտել ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացնել աղ, պղպեղ, համեմունքներ և կիտրոնի հյութ։

Սոխը կտրել շրջանաձև և ավելացնել մսին։ Այնուհետև ավելացնել ջուր։ Թողեք՝ մարինացվի 30 րոպե։

Բեկոնը կտրտել հաստ շերտերով։

Դրեք խորովածի շշի վրա միսը, այնուհետև բեկոնը և սոխը։

Ապակե տարայի մեջ դնում ենք մնացած սոխը, ամեն տարայում դնում ենք 4-5 «շամփուր»։

Փակում ենք տարան փայլաթիթեղով։

Կարևոր է, որ ապակե տարան չոր լինի դրսից։

Դնում ենք չտաքացրած ջեռոցի մեջ (որպեսզի տարան չպայթի) և միացնում 180-200 С, 60-80 րոպե։

Ջեռոցը անջատում ենք, որպեսզի սառչի՝ խորովածով լի ապակե տարան թողնելով ջեռոցի մեջ։ Զգուշորեն բացում ենք ջեռոցը, որպեսզի ջերմաստիճանների տարբերությունից ապակե տարան չպայթի։

Հանում ենք համեղ խորովածը։

Վերջ։ Բարի ախորժակ։