Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Հարավային Կորեա


11:50 , 7 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Հարավային Կորեա. հայտնում է РИА Новости-ն: Նա ժամանել է Փհենտեք քաղաքում գտնվող Օսան ավիաբազա, ինչից հետո ուղևորվել է նույն քաղաքում տեղակայված Քեմփ Խամֆրիզ ռազմաբազա:

Թրամփին դիմավորել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է երկու երկրների ղեկավարների հանդիպումը: