10:10 , 7 նոյեմբեր, 2017
Անդրեն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Դիմա Բիլանի հետ, որին տարիներ անց հանդիպել է Մոսկվայում։
«Եվրատեսիլ 2006»-ին Հայաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները միասին ելույթ են ունեցել Մոսկվայում կայացած երեկույթներից մեկի ժամանակ:
«Իմ թանկագին ընկեր ու տաղանդավոր գործընկեր, այնքան ուրախ եմ, որ այսքան տարի անց կրկին հանդիպեցինք և կրկին նույն բեմում ներկայանալու առիթ ունեցանք»,– գրել է Անդրեն։
Բիլանն արձագանքել է գրառմանը` մեկնաբանությունների դաշտում խոսելով սմայլիկների «լեզվով» և ձեռքսեղմման ժեստ անելով։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ