Շիրակի համալսարանի խնդիրները 10 տարվա վաղեմության են. Լևոն Մկրտչյան


20:50 , 6 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ ՀՀ ԿԳ նախարարության աշխատանքային խումբն ուսումնասիրել է Շիրակի համալսարանում տիրող իրավիճակը, աուդիտ անցկացրել ու արդյունքներն ուղարկել համալսարան։

«Համալսարանը դրանց կծանոթանա, որից հետո կտա իր եզրակացությունները։ Դրանից հետո արդեն ես հարցը կներկայացնեմ համալսարանի խորհրդում»,- ասաց նախարարը:

Հարցին` արդյո՞ք համալսարանում տիրող իրավիճակը ՀՀԿ-ական ռեկտորի ամենաթողության արդյունքը չէ, նախարարը պատասխանեց, որ իրենց կողմից բացահայտված խնդիրները մոտ 10 տարվա վաղեմության էին։ «Այդ համալսարանում որևէ դասախոս վերջին 7-8 տարվա ընթացքում չի ընդունվել, 6 ամսով է նշանակվել, այսինքն` նրանց հետ պայմանագիր է ստորագրված եղել։ Այնպիսի խնդիրներ կան, որոնք ավելի խորքային են, օրինակ` գրադարանի խնդիրը։ Երևի ավելի լուրջ արմատական բարեփոխումների կարիք կա»,- նշեց Մկրտչյանը։