«Մադոննան, Բոնոն և Կիրա Նայթլին հայտնվել են օֆշորների սիրահարների թվում». Paradise Papers


22:00 , 6 նոյեմբեր, 2017

«Շոու բիզնեսի և կինոարդյունաբերության հայտնի աստղերը հայտնվել են գլոբալ լրագրողական հետաքննության Paradise Papers նյութերում, որոնցում ջրի երես է դուրս բերվել հայտնի մարդկանց և ընկերությունների կապն օֆշորային հաշիվների հետ»,- գրում է Daily News-ը։

Նշվում է, որ նյութերում շրջանառվում են Մադոննային, Բոնոյի և դերասանուհի Կիրա Նաթլիի անունները։

Փաստաթղթերում մասնավորապես ասվում է, որ Մադոննան ներդրում է արել բժշկական կենտրոնում, U2 խմբի առաջատար Բոնոն Լիտվայի Ուտենա փոքր քաղաքում գտնվող առևտրի կենտրոնի համասեփականատեր է դարձել Մալթայում տեղակայված Nude Estates ընկերությունում ներդրումներ անելուց հետո։ Կիրա Նայթլին ներդրումներ է արել անշարժ գույքի իրացմամբ զբաղվող ընկերությունում։