Խոշորացման ենթարկված համայնքի ղեկավարները չգիտեն՝ կաշխատեն, թե գործազուրկ կմնան


17:00 , 6 նոյեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Տավուշի խոշորացած Բերդ համայնքում նախօրեին համայնքի ղեկավարի ընտրություններ էին։ Այստեղ, հիշեցնենք, միավորվել էին Բերդ քաղաքը և Բերդի տարածաշրջանն ընդգրկող 16 համայնքները։

Ինչո՞վ են զբաղվելու արդեն խոշորացման ենթարկված համայնքների ղեկավարները, նրանցից մի քանիսի հետ է զրուցել Aysor.am-ի թղթակիցը։

Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանն ասում է՝ չգիտեն, թե ինչով են զբաղվելու այսուհետ։

«Կապրենք՝ կիմանանք», - Aysor.am-ի թղթակցին ասաց նախկին համայնքապետը։

Տեղյակ էլ չի՝ առաջարկ կլինի մարզպետարանից այլ աշխատանքի անցնելու, թե՝ ոչ։

«Ինչ կլինի, ոնց կլինի, դեռ չգիտենք», - ասաց Բաղմանյանը։

Աշխատանքի առաջարկ չլինելու դեպքում էլ՝ պարապ չի մնա։

«Գյուղատնտեսությամբ կզբաղվեմ, դրանով հիմա էլ եմ զբաղվում։ Անասուն եմ պահում, ցորեն եմ ցանում», - ասաց Վ.Բաղմանյանը։

Այգեպարի ղեկավար Անդրանիկ Այդինյանն էլ կարծում է, որ փոփոխությունով շատ բան չի փոխվելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։