Հակատանկային նռնակի պայթյունից տուժած երկու զինծառայողի վիճակն էլ ծայրահեղ ծանր է


15:50 , 6 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Նոյեմբերի 4-ին Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ զինծառայողին տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Մյուս վիրավորն էլ՝ Գևորգ Հյուսնունցը, Ստեփանակերտի հոսպիտալում է, որտեղից էլ մեզ հայտնեցին, որ նրա վիճակը նույնպես ծայրահեղ ծանր է: