Աֆղանստանի արևելքում թալիբների խումբն իր դաշտային հրամանատարի հետ ոչնչացվել է


11:30 , 6 նոյեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

«Թալիբան» շարժման առնվազն 4 զինյալ է զոհվել Աֆղանստանի արևլքում՝ Պակտիյա նահանգում, անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրանց թվում կա նաև մեկ դաշտային հրամանատար, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

«Մուլա Ֆարուքը եղել է Պակտիյա նահանգի Գարդեզ քաղաքի  վարչական կենտրոնում թալիբների խմբի դաշտային հրամանատարը: Նրա մահը Հոսթ, Պակտիյա և Պակտիկա նահանգների զինյալների համար  կարող է լուրջ հարված լինել », - տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքերն է ներկայացնում գործակալությունը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ