Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն


05:05 , 6 նոյեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է

Հունաստանում շարունակվում է շախմատի թիմային Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի կանանց հավաքականը 8-րդ տուրում մրցում էր Չեխիայի հետ:

Մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել 2.5:1.5 հաշվով: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին սևերով հանդես եկող Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը: Սպիտակներով խաղացող Մարիա Կուրսովան պարտութուն կրեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց:

Վորեկ - Դանիելյան՝ 0:1

Մկրտչյան - Օլսարովա՝ ½-½

Ռոդշտեյն - Գալոյան՝ 0:1

Կուրսովա - Նովոսադովա՝ 0:1

Հիշեցնենք, որ այս տուրից առաջ մեր հավաքականը 9 միավորով 9-րդ հորիզոնականում էր: