Ահաբեկում են, սպառնում են ազատել աշխատանքից, եթե իրենց չընտրեն. Ծաղկահովիտի գյուղապետ


20:00 , 5 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի գյուղապետ Նորաին Հակոբյանն ահազանգում է, որ եթե Արագածոտնի նախկին մարզպետ` Սարգիս Սահակյանը չահաբեկեր իրենց համայնքների բնակիչներին, ինքն, ամենայն հավանականությամբ, կընտրվեր, քանի որ մյուս թեկնածուն հազիվ 10 տոկոս շանսեր ուներ ընտրվելու:

Armtimes.com-ը խնդրեց գյուղապետին` պարզաբանել, թե ինչ ահաբեկումների ու սպառնալիքների մասին է խոսքը. «Դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին վախեցնում է, հիմնարկատերերին, հիմնարկների աշխատողներին վախեցնում է, վախեցնում է միլիցիայի աշխատակիցներին, բոլորին, սպառնում են, որ կազատեն աշխատանքից: Ստիպում է, որ պարտադիր իր թեկնածուին տան ձայները` Գոռիկին»:

Հիշյալ Գոռիկը Գոռ Հունանյանն է, մրցակից թեկնածուն: Ծաղկահովիտում թեկնածուները 3-ն էին, սակայն նրանցից մեկն ընտրություններից առաջ ինքնաբացարկ էր ներկայացրել, պայքարին մնացել էին գործող գյուղապետ Նորաին Հակոբյանն ու երիտասարդ Գոռ Հունանյանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։