Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնը Բրյուսելում կալանավորվել է


19:15 , 5 նոյեմբեր, 2017

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը և տարածաշրջանի ժեներալիտետի 4 նախկին խորհրդականները Բրյուսելում 24 ժամով կալանավորվել են։ Այս մասին հայտնել են Բելգիայի դատախազությունում։

«Բոլոր հինգ անձիք, ում դեմ խուզարկություն էր հայտարարվել, այսօր առավոտյան հայտնվել են ոստիկանությունում։ Նրանք զրկվել են ազատությունից»,-հայտարարել է վերահսկողական գերատեսչության ներկայացուցիչը լրագրողներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի իշխանությունները Բելգիայում գտնվող Կատալոնիայի նախկին առաջնորդի և ինքնավարության կառավարության այլ աշխատակիցների ձերբակալության հրաման են տվել։