ՏԻՄ ընտրություններին տեսանկարահանում ԸՕ–ն չի նախատեսում. ԿԸՀ


12:30 , 5 նոյեմբեր, 2017

Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կազմակերպում Ընտրական օրենսգրքով չի նախատեսվում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը` պարզաբանելով Armlur.am կայքում` նոյեմբերի 5-ին հրապարակված «Ճամբարակում ընտրողներն ակտիվ են. ընտրատեղամասերում տեսախցիկներ չկան» վերտառությամբ հոդվածին։

Դրանում հոդվածագիրը, անդրադառնալով այսօր Ճամբարակ համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին, նշել է.  «Ընտրատեղամասերի մեծ մասում տեսախցիկներ չկան»: