Apple-ի կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ հատել է 900 մլրդ դոլարի սահմանագիծը


17:20 , 4 նոյեմբեր, 2017

«Ամերիկյան Apple տեխնոկորպորացիան աշխարհում առաջին ընկերությունն է դարձել, որի կապիտալիզացիան գերազանցել է 900 մլրդ դոլարը»,- տեղեկացնում է ամերիկյան CNBC-ն:

Այսօր ընկերության բաժնետոմսերը թանկանում են հաշվետվությունների շնորհիվ, իսկ վերլուծաբանները փորձում են կանխատեսել՝ կհաջողվի արդյոք պահպանել այդ ռեկորդային շուկայական գինը մինչև կիսամյակի ավարտը: Apple-ի արժեթղթերի գինը աճել է ավելի քան 3 տոկոսով: Վերլուծաբանները կանխատեսում են մեկ բաժնետոմսի համար $1․87 շահույթով $50․7 մլրդ եկամուտ:

iPhone-ը վաճառքը նույնպես գերազանցել է շուկայի սպասելիքները՝ 46․6 մլն 46 միլիոնի դիմաց: