«Ժողովուրդ». Վարչապետի խորհրդականն անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը՝ 100.000, մյուսը՝ 200.000 դոլարով. դրանք նա ձևակերպել է որպես նվիրատվություն


11:30 , 4 նոյեմբեր, 2017
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյա­նի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստա­նի զարգացման հիմնադրամի գործա­դիր տնօրեն Արմեն Ավակյանն անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը՝ 100 հազար դոլարով մյուսը՝ 200 հազար դոլարով: Դրանք նա ձևակերպել է որ­պես նվիրատվություն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փո­խառությունները կազմել են 553 հազար դոլար, իսկ դրամական միջոցը՝ 6600 եվ­րո: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է ավելի քան 68 հա­զար եվրո: Ավակյանի տիկինը՝ էլինա Սահակյանը, անցած տարի ևս գնում­ներ է արել, նա 32 հազար դոլարով գնել է «Mercedes-Benz 240» մակնիշի ավտո­մեքենա: Տիկնոջ դրամական միջոցը կազմել է 100 հազար դրամ, իսկ աշխա­տավարձը՝ 123 հազար դրամ:
 
Փաստո­րեն, ահա թե ինչ նկատի ուներ վարչա­պետ Կարեն Կարապետյանը, երբ վեր­ջին ասուլիսի ժամանակ խոսում էր բնակչության սոցիալական վիճակի բարելավման և միջին եկամուտների աճի մասին: Իր շրջապատի եկամուտներն իրոք աճել են ու դեռ աճելու են»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: