Ըստ ժողովրդական հավատամքների՝ գոյություն ունեն նվերներ, որոնք ունեն նեգատիվ ունակություններ, և որոնցից ավելի լավ է հրաժարվել:
Մենք առաջարկում ենք պարզել, թե որ իրերն են անհաջողություններ բերում և ինչ պետք է իմանալ, որպեսզի դժբախտություններից զերծ պահեք ձեզ և ձեր մտերիմներին:
Դանակը, մկրատը և ցանկացած այլ ծակող-կտրող առարկա մարդն ինքն իր համար պետք է գնի։ Սուր սայր ունեցող իրերում բացասական էներգիա է կուտակվում։ Իսկ եթե նման իր նվիրողը շատ է պնդում, փորձիր նրանից գնել այն, թեկուզ՝ խորհրդանշական գումարով։
Այն հաշվում է ժամանակը։ Կարծես, առանձնապես կարևոր չէ, բայց ժամացույցին հատուկ է կանգ առնելը։ Որպեսզի նման նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտ, ավելի լավ է՝ այն նվիրողին մի փոքրիկ գումար տալ։
Որպես նվեր ընդունելով դատարկ դրամապանակը՝ կարող ես բաց թողնել գումարի հետ կապված քո հաջողությունը։ Դրանում պետք է լինի գումար, թեկուզ՝ մանրադրամ։
Շարունակությունն՝ այստեղ։