Օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախում գրանցված ամուսնությունների թիվն աճել է


01:13 , 4 նոյեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության թույլտվության 18 նյութեր: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիների ամուսնությունների թիվն աճել է շուրջ 60 տոկոսով: Ամուսանցող օտարերկրացիները հիմնականում եղել են Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ֆրանսիայի հանրապետությունների և ԱՄՆ-ի քաղաքացիներ: