Սթիվեն Հոքինգը շնորհակալություն է հայտնել իր հայ ուսուցչին


00:00 , 4 նոյեմբեր, 2017

«Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը շնորհակալություն է հայտնել իր հայ ուսուցչին, ով իրեն ոգեշնչել է կրթաթոշակի համար սկզբնական քայլեր անել և «փոխել է իր ամբողջ կյանքը»,- հայտնում է armenia.im-ը: Դիքրան Թահթան Սենթ-Օլբանսի դպրոցում բացել է աչքերը մաթեմատիկայի վրա:

Հոքինգն ասել է. «Պետք է խոստովանեմ՝ ես լավագույն աշակերտ չեմ եղել, բայց նրա աջակցությամբ ես մաթեմատիկայի պրոֆեսոր դարձա Քեմբրիջում՝ զբաղեցնելով Այզեմ Նյուտոնի պաշտոնը»:

Դիքրան Թահթայի ընտանիքը Մանչեսթերում է հաստատվել Հայոց ցեղասպանությունից հետո: Նա կրոնական դաստիարակություն է ստացել: