Ջոլին պատրաստվում է ամուսնանալ բրիտանացի բիզնեսմենի հետ


20:00 , 3 նոյեմբեր, 2017

«Դերասանուհի Անջելինա Ջոլին, ով 3 անգամ ամուսնացած է եղել, պատրաստվում է նորից ամուսնանալ»,- հայտնում է Hollywoodlife-ը՝ հղում անելով անանուն աղբյուրի: Ջոլին հանդիպում է Մեծ Բրիտանիայից բիզնեսմեն և բարերարի հետ, չնայած դերասան Բրեդ Փիթից բաժանությունը դեռ ձևակերպված չէ:

Հաղորդվում է, որ Ջոլիի ընտրյալը 40 տարեկան է, նրա անունը չի բացահայտվում:

ԶԼՄ-ները հայտնում են, որ Ջոլին և նրա սիրելին մտադիր են ամուսնանալ Կամբոջայի արգելոցներից մեկում, միջոցառումը տեղի կունենա բուդդայական ավանդույթով: