Քեյթ Միդլթոնը երկվորյակի է սպասում. ԶԼՄ-ներ


17:30 , 3 նոյեմբեր, 2017

Քեմբրիջի դքսուհին՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, երկվորյակի է սպասում: Այս մասին հայտնում է Starhit-ը:

Արքայական ընտանիքին մոտ աղբյուրը պատմել է, որ անսպասելի լուրը Քեյթը և Ուիլյամն իմացել են վերջին ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Զույգը կարող է երկվորյակ աղջիկներ ունենալ:

«Քեյթը և Ուիլյամը ցնցված էին, երբ իմացան,- ասել է ներքին աղբյուրը:- Երկու երեխաներն աղջիկ են և նման են»: