Լավրովը ցանկանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել տարբեր հակամարտությունների կարգավորումը


15:15 , 3 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ակնկալում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ քննարկել աշխարհում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման կոնկրետ խնդիրները. հայտնում է РИА Новости-ն:

Գրեմինգերի հետ բանակցությունների սկզբում նա նշել է, որ ռուսական կողմը ողջունում է ծրագրերը, որոնք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցանկանում է իրագործել: Լավրովը հայտարարել է, որ ցանկանում է Գրեմինգերի հետ քննարկել` կոնկրետ ինչ խնդիրների առաջ է կանգնած կազմակերպությունը  հակամարտությունների կարգավորման հարցում, և ինչ օգնություն կարող է տրամադրել Ռուսաստանը: