Թրամփը խայտառակություն է անվանել ՌԴ-ի հետ կապերի վերաբերյալ հետաքննությունը


11:40 , 3 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակություն է անվանել նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտելու վերաբերյալ կոնգրեսի հետաքննությունը. հայտնում է РИА Новости-ն:

«Դա խայտառակություն է: Դա վատ է մեր երկրի համար»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Նա նշել է, որ այդ դավադրության հեղինակն են ԶԼՄ-ները, որոնց նա ֆեյք է անվանել: