«Ժողովուրդ». ՊՆ զորամասի իրային ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել պահեստից խոշոր չափերի նյութական միջոցներ հափշտակելու համար


10:50 , 3 նոյեմբեր, 2017

«Իրավապահ համակարգը մեկը մյուսի հետևից դատարան է ուղարկում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների մասով հարուցված քրեական գործերը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ՊՆ զորամասի իրային ծառայության պետ Ռաֆիկ Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից մինչև 2017 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շարունակաբար պահեստից հափշտակել է խոշոր չափերի՝ 782 հազար 350 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի իրային նյութական միջոցներ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Գործը մակագրվել է Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: