«Ժամանակ». Կոտայքի՝ բանակում չծառայած մարզպետ Կարապետ Գուլոյանը կարծում է, որ տարկետման իրավունքը պետք է հանվի


10:40 , 3 նոյեմբեր, 2017

«Կոտայքի մարզպետ, բանակում չծառայած Կարապետ Գուլոյանը կարծում է, որ տարկետման իրավունքը պետք է հանվի: «Դե գուցե ժամանակներն էնպես են, որ հիմա պետությանն է պետք, որ տարկետման իրավունքը հանվի, էդպես է պետք՝ հանում են»,- «Ժամանակ»-ին ասաց Գուլոյանը: Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանն ասել էր, որ օրենքով սահմանված կարգով չի ծառայել, առողջական խնդիրներ չի ունեցել, իսկ թե ինչո՞ւ է օրենքը իրեն ազատել ծառայությունից, Գուլոյանն առաջարկել էր պարզելու համար հետաքննություն վարել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: