«Չորրորդ իշխանություն». Նիկոլ Փաշինյանը օրերս անակնկալ այցով եղել է Արմավիր ՔԿՀ-ում, բայց նրան չի հաջողվել հանկարծակիի բերել բանտապետին


09:40 , 3 նոյեմբեր, 2017
««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս անակնկալ այցով եղել է Արմավիր ՔԿՀ-ում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ նա իջել է ճաշարան` տեսնելու, թե ինչով են սնվում կալանավորները, «թարսի պես» ո’ր կաթսայի կափարիչը բարձրացրել է, նորմալ ուտելիք է հայտնաբերել։
 
Հիասթափված Փաշինյանը հարցրել է, թե բանտարկյալների սնունդը ամեն օ՞ր է այդպես լավ, նրան անկեղծորեն պատասխանել են, որ տեղեկացված են եղել իր այցի մասին։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել հանկարծակիի բերել բանտապետին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: