Հինդուսները կենգուրուի տեսքով աղբամանն ընկալել են որպես Աստծու արձան և երկրպագել


00:00 , 3 նոյեմբեր, 2017

Համացանցում հայտնվել է զավեշտալի տեսանյութ, որը նկարահանել են ականատեսները հնդկական Բիհար նահանգի արևելքում գտնվող տաճարային համալիրում։ Այցելու կանայք կենգուրուի տեսքով աղբամանն ընկալել են որպես Աստծո արձան, օծել այն յուղով, իսկ այնուհետև կենդանու պայուսակում մետաղադրամներ գցել։

Mirror-ի հաղորդմամբ՝ համացանցի հնդիկ օգտատերերը բավականին բուռն են արձագանքել տեսանյութին, նրանց վրդովվեցրել է կանանց անտեղյակությունն ու պատրաստակամությունը՝ երկրպագելու ինչին պատահի։ Ոմանք կարծում են, որ մեղքը կազմակերպիչներինն է, ովքեր համապատասխան ցուցանակներ չեն տեղակայել։